aniarc.am
rss2
Aniarc
aniarc.am · English
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ
rss2 wordpress content atom dc sy
- Last post
- Oct 3, 2026
- Posts in 24 h · 7 days · 30 days
- 0 · 10 · 10
- Our last check
- Answering
- Served from
- United States
- Site title
- Home - Aniarc
- Text score at discovery
- 4,379
- Format
- rss2
- Features in the feed
- content, atom, dc, sy
- Community
- wordpress
Posts
What our queue read from this feed. Open one to read it here, or go to the site that published it.
- Ռուսաստանը թուրքերից պահանջում է հեռանալ Անդրկովկասից․ 3 հոկտեմբեր, 1918
Oct 3, 2026 · original
Գերմանիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցչի նոտան Բեռլինում Թուրքիայի դեսպան Ռիֆաաթ փաշային 3 հոկտեմբեր, 1918թ․ Պարոն դեսպան, Ինչպես հայտնի է Ձերդ գերազանցությանը, թուրքական զորքերի կողմից Բաքվի գրավումից հետո Բանվորա-Գյուղացիական կառավարությունը դիմեց Օսմանյան կայսրությանը մի նոտայով, որով հայտարարեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև խաղաղ հարաբերությունների դադարեցման մասին։ Դրանից հետո մեծ վեզիր Թալաաթ փաշան ցանկացավ ստեղծված կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով հարթելու նպատակով ինձ հետ մտնել բանակցությունների մեջ։ Երկարատև բանակցություններից հետո ես Նորին Բարձրությանը ներկայացրի Ռուսաստանի համար ընդունելի հետևյալ պահանջները․ 1․ Թուրքիան իր բոլոր կանոնավոր, անկանոն զորքերին՝ ամբողջ ռազմական ամունիցիայի և հանդերձանքի հետ միասին և բոլոր առանձին թուրք կամավորներին հեռացնում է մինչև Բրեստի պայմանագրով որոշված սահմանները, և ամբողջ հիշյալ տարածքը հանձնում է ռուսական զորքերին։ 2․ Ի խախտումն Բրեստի հաշտութ - Հայ Ժողովրդական կուսակցության կոչը՝ Թուրքիայի հարձակման առիթով. 2 հոկտեմբեր, 1920թ
Oct 2, 2026 · original
Հայ ժողովուրդ, Այն մոմենտին, երբ համաշխարհային կենտրոնը երկարատև ու արիւնահեղ պատերազմի վայրիվերումներից յետոյ նորմալ հունի մէջ է մտնում, երբ բոլշևիզմը մահւան գալարումների մէջ վերջին փորձերն է անում ազատւելու հակաբոլշևիկյան ուժերի իրան սեղմող օղակից, երբ մեր դարաւոր քաղաքական իղձը կեանքի մէջ լիովին իրագործւելու վրայ է – Այդ րոպէին քեմալական Թիւրքիան, լաւ գիտակցելով իր մօտալուտ ու անփառունակ վախճանը, մի նոր յանդուգն դաւ է կազմակերպել հայ ժողովրդի դէմ: Թիւրքական կանոնաւոր զօրամասեր և հորոսակախմբեր ներս են խուժել մեր պետութեան խորքերը և սպառնում են Արևելյան Հայաստանի բանալի՝ Կարսին: Ի՞նչ նպատակներ է հետապնդում այս անգամ Քեմալական անունով հանդես եկած մեր դարաւոր և արիւնարբու թշնամին. Նա ցանկանում է հայկական շրջաններից տանել մեծաքանակ պարէն և ռազմամթերք սովամահ և վերջնականապէս քայքայւած իր հայրենիքի համար: Նա ցանկանում է նոր ծանր հարւած հասցնել հայի վերականգնող տնտեսութեան և նորից նրա ձեռքը տ - Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսի կոնդակը․ 2 հոկտեմբեր, 1920թ
Oct 2, 2026 · original
1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։ Հոկտեմբերի 2-ին եղավ Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսի կոնդակը, որը ներկայացնում ենք հատվածաբար։ խմբ․ ԱՆԻ-ի —– Հայրենիքի պայծառ հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կյանքը նորից խանգարվեց, հայ արյունաքամ ժողովուրդը սահմանների վրա տեղահան, բաց երկնքի տակն է մնացել, մեր սահմանների վրա նորից գոռում են թնդանոթները, դարձյալ երկու տարի առաջվա մղձավանջը տիրել է ամենուրեք և ամենքի բերանից լսվում է «գալիս է թշնամին»։ Այո, հայոց ժողովուրդ, գալիս է թշնամին, անգութ թշնամին, նա արդեն մեր դռան, մեր դեմ կանգնած է և իր վերջին ուժերը հավաքած կռիվ է մղում և ուզում է մեզ բոլորովին տանից-տեղից, հայրենիքից և ազատությունից զրկել - Երևանի կառավարումը 1827 թվականի հոկտեմբեր-1828 թվականի մարտ ամիսներին
Oct 1, 2026 · original
Հայկական մարզի (1828-1840) հիմնադրման հրամանը տվել է Ռուսաստանի ցար Նիկոլայ Ա-ն 1828 թվականի մարտի 21-ին. Высочайший указ правительствующему Сенату от 21 марта 1828 года, № 1888. О наименовании присоединённых к России ханств Эриванского и Нахичеванского Областью Армянскою. Силою трактата, с Персию заключённого, присоединённые от Персии ханство Эриванское и ханство Нахичеванское, Повелеваем во всех делах именовать отныне Областью Армянскою и включить оную в титул Наш. Об устройстве сей области и порядке её управления. Правительствующий Сенат в своё время получит надлежащие повеления. Подписано «Николай» Մարտի 25-ին Նիկոլայ Ա-ն ստանձնեց «Հայկական մարզի տիրակալ» տիտղոսը։ Նախքան մարզի ձևավորումը՝ 1827 թվականի հոկտեմբերի 6-ից, գործում էր Երևանի և Նախիջևանի նախկին խանությունների տարածքում կառավարման ընդհանուր կանոններ, որը հաստատել էր Կովկասյան առանձին կորպուսի զորահրամանատար Իվան Պասկևիչը: 18 - Հայաստանի Հանրապետության երրորդ կառավարությունը. 1919 թվականի հոկտեմբերի 1
Oct 1, 2026 · original
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ երրորդ կառավարությունը 1919 թ. հոկտեմբերի 1-ին Հանրապետության 39-ի պարտեզում: Այս բացառիկ լուսանկարը պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, քանզի լուսանկարի հեղինակը ԱՄՆ բանակի գեներալ Ջեյմս Հարբորդի զինվորական առաքելության կազմում էր ժամանել Հայաստան։ Առաջին շարքում ձախից աջ նստած են փոխվարչապետ, հանրային խնամատարության և աշխատանքի նախարար Ավետիք Սահակյանը, վարչապետ, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանը, պաշտպանության նախարար, զորավար Քրիստափոր Արարատյանը։ Երկրորդ շարքում կրկին ձախից աջ կանգնած են հանրային կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը, ներքին գործերի, արդարադատության նախարար Աբրահամ Գյուլխանդանյանն ու ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարար Սարգիս Արարատյանը։ Լուսանկարը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից Դիտել նաև՝ Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետութ - Երեւանի գրաւումը ռուսերու կողմէ. 1 հոկտեմբեր (հին տոմարով), 1827թ.
Oct 1, 2026 · original
Նախքան 19րդ դարը, Իսրայէլ Օրի, Դաւիթ Բէկ, Յովսէփ էմին, Մովսէս Բաղրամեան, Շահամիր Շահամիրեան դիմումներ եւ ձեռնարկներ կատարած էին, ապահովելու համար ռուսական օգնութիւնը՝ ի նպաստ Հայաստանի ազատագրութեան: Բայց այդ բոլորը մնացած էին լոկ ցանկութիւն, որովհետեւ ռուսերը հեռու կը գտնուէին Կովկասէն: 1804-1813 տեղի ունեցաւ ռուս-պարսկական առաջին պատերազմը, որ վերջացաւ 1813ին եւ կնքուեցաւ Գիւլիստանի դաշինքը: Այս ատեն գրաւուեցաւ Ազրպէյջանի կարեւոր մասը: Նոյն թուականներուն (1801-1813) ռուսերը գրաւեցին նաեւ Հայաստանի մէկ մասը (Շիրակ, Լոռի, Զանգեզուրի մէկ շրջանը), բայց Արարատեան դաշտը կը մնար Երեւանի խանութեան մէջ, պարսկական տիրապետութեան տակ: 19րդ դարու սկզբին է, որ ռուսերը կը մօտենան Հայաստանի: Հայ ժողովուրդը, որ կը կեղեքուէր պարսիկ խաներու եւ թուրք փաշաներու կողմէ, իր փրկութեան յոյսը կապած էր Ռուսաստանին: Հայ ազգային գործիչներ կը յուսային ոչ միայն ազատագրուիլ պարսկական եւ թրքական լուծէն, այլեւ վերստեղծե - Հայագիտական բնոյթի նոր հրատարակութիւններ. կը ներկայացնէ Գէորգ Եազըճեան
Oct 1, 2026 · original
Գէորգ Եազըճեան կը շարունակէ հայ մամուլին սիրայօժար կերպով ու պարբերաբար ղրկել մատենագիտական տուեալները Հայրենիքին թէ սփիւռքի գաղութներուն մէջ լոյս տեսած` հայագիտական բնոյթի նոր հրատարակութիւններուն` ի գիտութիւն ընթերցող լայն հանրութեան, մասնաւորաբար` գրադարաններուն եւ հայագիտական շրջանակներուն: – Աղպաշեան Համբարձում (Aghbashian Hambersom), «Ոգեկոչելով Հայոց 1915-ի ցեղասպանութեան 111-րդ տարելիցը» ( 111 Years Commemorating the Armenian Genocide of 1915 ), յառաջաբանը՝ դոկտոր Թահեր ալ-Պաքքայի (Իրաքի բարձրագոյն կրթութեան եւ գիտական հետազօտութեանց նախկին նախարար) եւ Սաիտ Չեթինօղլուի (թուրք պատմաբան, Սթամպուլ), Լոս Անճելոս, 2026, 170 էջ (ցեղասպանութեան նախորդող շրջանը, ընթացքը, յետպատերազմեան առաջին տարիները, Սեւրի եւ Լոզանի դաշնագիրները եւ այլն, քարտէս, պատմական վայրերու, անձնաւորութիւններու, կրթական եւ ճարտարապետական կառոյցներու, ազգային հաստատութիւններու եւ այլ՝ 200-է աւելի լուսանկարներ ) (ա - Զորավար Հարբորդը Սարիղամիշում, Կարսում, Երևանում. 1919-ի սեպտեմբեր
Sep 29, 2026 · original
Փարիզի հաշտության խորհրդաժողովի [1919թ. մարտի 20-ի] որոշմամբ Ամերիկայի կառավարությունը բանակի գեներալ զորավար Ջեյմս Հարբորդին և նրա զինվորական առաքելությանը գործուղել է Հայաստան: Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության նպատակով: Հարբորդի առաքելության առաջ խնդիր էր դրվել հետազոտել և զեկուցագիր ներկայացնել այն շրջանների քաղաքական, ռազմական, աշխարհագրական, վարչական, տնտեսական և այլ պայմանների մասին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել Ամերիկայի համար։ ԱՄՆ-ի կառավարությանը հետաքրքրել է ավելի քան 1000 հարց: Առաքելության գործունեության արդյունքներն ամփոփվել են «Մերձավոր Արևելքի իրավիճակը» զեկուցագրում, որը ներկայացվել է ԱՄՆ-ի նախագահին 1919-ի հոկտեմբերին և հանձնվել է կոնգրեսին քննարկման համար 1920-ի ապրիլին։ Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ ԱՄՆ-ը կարող է ընդունել մանդատը: Կոնգրեսը, սակայն, մերժեց - Արցախի վերաբերեալ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ համատեղ յայտարարութիւնը. 29 Սեպտեմբեր, 1988
Sep 29, 2026 · original
Յայտարարութիւն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայութեան տագնապը ծանրակշիռ տարողութիւն ստացած է եւ դարձած՝ տագնապը ողջ հայութեան ի Մայր Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Հայ ազգային-քաղաքական երեք կուսակցություններս սկզբէն ի վեր սերտ հետևողականութեամբ մեր ամենօրեայ մտահոգութեանց առարկայ ըրած ենք այս տագնապը եւ միասնական կեցուածքով մէկէ աւելի անգամներ համասփիւռքեան չափանիշով արտահայտւած՝ մեր ամբողջական եւ անվերապահ զօրակցութիւնը Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդին եւ անոր արդար դատին, որուն վերջնական լուծումը կը նկատենք Լեռնային Ղարաբաղի միացումը Խորհրդային Հայաստանին: Այսօր անգամ մը եւս միասնական այս յայտարարութեամբ կը յայտնենք մեր անտեղիտալի զօրակցութիւնը Ղարաբաղի եւ Հայաստանի մեր ժողովուրդին եւ պատկան պետական իշխանութեանց՝ իրենց միասնական շարունակական եւ վճռական կեցուածքին մէջ արդար լուծման մը ի խնդիր: Մեր սպասումն ու պահանջը Խորհրդային Միութեան վերին պատասխանատու եւ պատկան մարմիններէն այն - Աշոտ Քաջազնունու և թուրքերի ձեռքով մյուս 100 սպանված հայերի հիշատակին հոգեհանգիստ. 29 սեպտեմբեր, 1918
Sep 29, 2026 · original
ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդին՝ Աշոտ Քաջազնունին, 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։ ԱՆԻ կենտրոն Դ գնդի պատերազմի դաշտում ընկած և Չանախչիում սպանված սպաների և զինվորների հիշատակին Ս․ Լուսավորիչ եկեղեցում կայանալու է հոգեհանգիստ կիրակի օրը, [1918 թվականի սեպտեմբեր] ամսի 29-ին, ժամը 11-ին, որի մասին հայտնում են մի խումբ սպաներ և հարգողներ։ ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիվ 56, երեքշաբթի, 24 սեպտեմբեր, 1918թ — Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին թուրքական զորքերի դեմ կռվել է Ղարաքիլիսայի ճակատում 4-րդ գնդի հետ միասին, ապա՝ զինվորներով՝ գնդի հետ, նահանջել մինչև Լոռվա Չանախչի գյուղ [այսօր այդ հայաբնակ գյուղը գտնվում է Վրաստանի կազմում, սահմանակից է Շամլուղին Լոռու մարզում], որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղա
Discovered by the rss-feed-index crawler, which checks each feed at most once a month.
Same record as JSON: https://api.agentalog.com/api/feeds/fd_aniarc_am_418423e36aef84eb. More from this site: aniarc.am in the Feeds tab.