Skip to content
EN

Back to the catalog

aparaj.am
rss2Armenian (Armenia)

Նորություններ Արցախից aparaj.am

aparaj.am · Armenian (Armenia)

aparaj

rss2 wordpress content slash wfw atom dc sy

Open the feed

https://aparaj.am/feed/

Last post
Oct 5, 2026
Posts in 24 h · 7 days · 30 days
3 · 20 · 20
Our last check
Answering
Served from
United States
Site title
Լրահոս
Text score at discovery
2,167
Format
rss2
Features in the feed
content, slash, wfw, atom, dc, sy
Community
wordpress

Posts

What our queue read from this feed. Open one to read it here, or go to the site that published it.

  1. Չհրաժարվելով կոչումից․ արցախցի ուսուցիչների նվիրումը
    Oct 5, 2026 · original
    Ուսուցչի աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ։ Այն առաքելություն է՝ ամենօրյա նվիրում, համբերություն, պատասխանատվություն և սեր, որի արդյունքը հաճախ տեսանելի է դառնում տարիներ անց՝ իր սաների գիտելիքների, արժեքների, մարդկային որակների ու կյանքի ճանապարհի մեջ։ Ուսուցիչ լինելը դժվար է։ Առավել դժվար է այն ժամանակ, երբ մասնագիտական պարտքին զուգահեռ պետք է հաղթահարել կյանքի ծանր փորձությունները, պահպանել հավատը վաղվա օրվա հանդեպ և շարունակել երեխաների կողքին լինել՝ նրանց կրթելով ու ոգեշնչելով։ Այսօր առանձնակի հարգանքով ու երախտագիտությամբ ենք խոսում արցախցի ուսուցիչների մասին։ Տեղահանությունից հետո նրանց զգալի մասը, չնայած բազմաթիվ դժվարություններին ու կյանքի արմատական փոփոխություններին, շարունակեց իր մասնագիտական ճանապարհը՝ չհրաժարվելով իր կոչումից։ Նրանք շարունակեցին դասավանդել, կրթել ու սերունդ դաստիարակել՝ բարձր պահելով արցախցի ուսուցչի անունն ու պատիվը։ Նրանց համար ուսուցչությունը պարզապես
  2. Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու այց կազմակերպելու պահանջով
    Oct 5, 2026 · original
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է. ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։ Հայերեն թարգմ․ 30․09․2026 ՊՐՆ․ ՊԵՐԵ ԽՈԱՆ ՊՈՆՍ ՍԱՄՊԻԵՏՐՈ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ․ ՌՈԲԵՐՏՈ ՄՈՆՏԵԼԼԱ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊՐՆ ԼՈՒԻՍ ՄԻԳԵԼ ԴԱ ԳՐԱՍԱ ՆՈՒՆԵՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊՐՆ ՄՊԱՆԶՈՒ ԲԱՄԵՆԳԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂ Հարգելի՛ պարոնայք, Ձեզ եմ դիմում
  3. Արցախը միայն պատմություն չէ. Արցախը մշակույթ է, որն այսօր էլ ապրում, ստեղծվում եւ փոխանցվում է
    Oct 5, 2026 · original
    «Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն գրում է. «Արցախը միայն պատմություն չէ։ Արցախը մշակույթ է, որն այսօր էլ ապրում, ստեղծվում և փոխանցվում է։ Վերջերս կայացած Արենիի գինու փառատոնին մեր կազմակերպության ինստիտուցիոնալ անդամները ներկայացրին Արցախի մշակույթն ու ստեղծագործական ներուժը։ Մեզ տրամադրված վեց տաղավարներում մեր վարպետուհիները ներկայացնում էին իրենց ձեռքերով պատրաստված արտադրանքը՝ հուշանվերներ, ասեղնագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և այլ ստեղծագործություններ։ Առանձին տաղավարում ներկայացված էր նաև Արցախի ավանդական խոհանոցի առանձնահատուկ ուտեստներից մեկը՝ ժենգյալով հացը։ Նրա համը, ինչպես և ավանդական արհեստները, մշակութային կենդանի հիշողության մաս են, որոնք կարևոր է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին։ Մեզ համար նման միջոցառումներին մասնակցությունը պարզապես արտադրանքը ներկայացնելու հնարավորություն չէ։ Սա հնարավորություն է մեր վ
  4. Հայագիտությունն ու ազգային մեկենասության պատգամները․ Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով գիտաժողով
    Oct 4, 2026 · original
    Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգությունը 21-րդ դարի դիտանկյունից և նոր լույսի ներքո արժևորելու, ինչպես նաև հայ մտավորականի և ազգային մեկենասի կերպարի արդիական պատգամները վերհանելու նպատակով «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում համախմբեց հայագիտության ոլորտի հետազոտողներին։ Գիտաժողովը կյանքի կոչվեց «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի և Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Պատմության ինստիտուտի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հետ։ Բացման ընթացքում ողջույնի և արժևորղ խոսքով գիտաժողովի կարևորությունն ու թեմաների արդիականությունը կարևորեցին համակազմակերպիչ հաստատությունների ղեկավարներն ու կազմկոմիտեի ներկայացուցիչները։ Հայագիտության «երեկն» ու «այսօրը»՝ Լազարյանների գործունեության համատեքստում
  5. Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պատմող «Նամակներ դրախտից» գիրքը
    Oct 4, 2026 · original
    Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտից» հայերեն-ֆրանսերեն երկլեզու էպիստոլյար ժողովածուին։ Գիրքը համատեղ հեղինակել են արցախցի բանաստեղծ և գրող Հերմինե Ավագյանը և փիլիսոփա, «Արևելքի քրիստոնյաները France Culture-ում» հաղորդաշարի պրոդյուսեր Ուլիս Մանժեսը։ Այն 2026 թվականին հրատարակել է Newmag-ը։ La Guilde-ի և Արցախի աջակցության ասոցիացիայի համատեղ կազմակերպած միջոցառումը, որը կրում էր «Արցախը՝ իմ հայրենիք» խորագիրը, համախմբել է քաղաքական, մտավորական և գրական շրջանակների ներկայացուցիչների։ Երեկոյի ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքի, հիշողության, կորստի և վերադարձի թեմաներին։ Հերմինե Ավագյանը նամակների միջոցով պատմում է իր կյանքի, Արցախի և Աշա՛ն գյուղի մասին։ Գրականությունը նրա համար դառնում է հայրենիք վերադառնալու միջոց, երբ ֆիզիկական վերադարձն այլևս հնարավոր չէ։ Միջոցառման ընթացքում ընդգծվել է նաև Արցախի մշակութային և պատմական հիշողության պահպ
  6. 44 օր․ երբ Արցախը դեռ կար
    Oct 2, 2026 · original
    Վեց տարի առաջ այս օրերին Արցախում պատերազմ էր։ Բոլոր պատերազմներն են սարսափելի, բայց այս պատերազմն իր դաժանությամբ առանձնահատուկ էր։ Արցախն ու արցախցին կռվում էին միայնակ՝ աշխարհի քար լռության ներքո։ Սահմանում 18-20 տարեկան զինվորն էր, նրա կողքին՝ սպան, կամավորականը, աշխարհազորայինը, ոստիկանն ու հատուկ ծառայությունների ծառայողը։ Նրանց կողքին էին Մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից Արցախ հասած հայերը։ Իսկ նրանց բոլորի թիկունքում՝ մի ամբողջ ժողովուրդ էր՝ բուժաշխատողների մեծ բանակի գլխավորությամբ Վեց տարի առաջ Արցախը դեռ կար։ Արցախցին դեռ իր հողի վրա էր։ Եվ մենք դեռ հավատում էինք, որ հաղթելու ենք։ Ասկերանում շատ մարդիկ արդեն հեռացել էին։ Կանայք, երեխաներն ու ծերերը տարհանվել էին Հայաստան։ Շատերը չէին ուզում գնալ, բայց մնալը գնալով ավելի վտանգավոր էր դառնում։ Այնուամենայնիվ, շատերս մնացինք։ Պատսպարվել էինք Ասկերանի շենքերից մեկի նկուղում։ Ավելի քան 60 մարդ էր այնտեղ․ մարդիկ, որոնք
  7. ՄԱԿ-ը պետք է ստանձնի իր գործառույթը, որպեսզի Միջազգային դատարանի որոշումները կատարվեն
    Oct 2, 2026 · original
    ՄԱԿ-ը պետք է ստանձնի իր գործառույթը, որպեսզի Միջազգային դատարանի որոշումները կատարվեն, իսկ Արցախի ժողովուրդը վերջնականապես կարողանա իրացնել վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքներով. ՄԱԿ-ի շրջանակներում անցկացված քննարկման հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունից երեք տարի անց Christian Solidarity International-ը և նրա գործընկերները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացված զուգահեռ միջոցառման ժամանակ նախազգուշացրել են, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացվող հանդարտեցման քաղաքականությունը Հայաստանին կանգնեցնում է նույն ճակատագրին արժանանալու վտանգի առաջ։ Ինչպես դադարեցնել անպատժելիությունը Christian Solidarity International-ի հանրային պաշտպանության հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը հայտարարել է, որ կարծես գոյություն ունի «չարտահայտված համաձայնություն» ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Եվրամիության և այլ շահագրգիռ
  8. Ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՀՅԴ Երիտասարդականի պահանջը
    Oct 2, 2026 · original
    Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։ Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։ Մենք պահանջում ենք. Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։ Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն The post Ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՀՅԴ Երիտասարդականի պահանջը appeared first on Նորություններ Արցախից aparaj.am .
  9. Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական շրջանի «136» մարտական դիրքը շուրջ երեք տասնամյակ մշտապես «քար էր թշնամու կոշիկի մեջ»
    Oct 2, 2026 · original
    Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական շրջանի «136» մարտական դիրքը շուրջ երեք տասնամյակ մշտապես «քար էր թշնամու կոշիկի մեջ»։ Այն կարևոր մարտավարական նշանակություն ուներ․ տեղակայված լինելով գերիշխող բարձունքում՝ դիրքը հնարավորություն էր տալիս վերահսկելու շրջակա տարածքի զգալի մասը, հետևելու հակառակորդի գործողություններին և ճշգրտելու հրետանու կրակը։ 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աղասյանի հրամանատարության ներքո գտնվող հենակետերը տեղակայված էին ավելի ձախ։ Սակայն այդ հատվածում իրավիճակի սրման պատճառով նրա ստորաբաժանումը տեղափոխվեց «136» դիրք։ 2020 թվականի պատերազմի առաջին օրերին թշնամին բազմիցս փորձեց գրավել այդ դիրքը և առաջանալ այդ ուղղությամբ, սակայն հանդիպեց լուրջ դիմադրության։ Դիրքը մի քանի անգամ անցավ ձեռքից ձեռք, սակայն մեր ստորաբաժանումներին հաջողվեց կրկին վերադարձնել այն իրենց վերահսկողության տակ։ Հետագայում ադրբեջանցի ռազմական փորձագետների հրապարակած տվյալների համաձայն՝
  10. Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը. Պարգեւ արքեպիսկոպոս
    Oct 2, 2026 · original
    Ժամանակն է վերջ տալու այս ագրեսիվ ու կեղծ քաղաքականությանը։ Այս մասին ասված է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը ուղղված կոչում։ Ստորև ներկայացնում ենք նրա կոչ–հայտարարությունը. 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ավելի քան տասնյոթ դար Հայ Առաքելական Եկեղեցին պահպանում է մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությունը՝ Հայաստանում և աշխարհի հայկական համայնքներում։ Վտանգված մեր կրոնական սրբությունները փրկելը մեր պարտքն է։ Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր կորստի համար, որը հնարավոր էր կանխել։ Անգործությունն արդարացում չունի, այն հավասար է մեղսագործությանը: Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավարը հայտարարել է, թե Դադիվանքից տեղափոխված խաչքարերի և որմնանկարների մասին տեղեկությունները 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին ու ներառվել գողացված ա
  11. Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ կփոխանցվի ՀՀ կառավարությանը. Արտակ Բեգլարյան
    Oct 1, 2026 · original
    «Այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի այն նախաձեռնության շրջանակում, ըստ որի՝ կանայք պետք է այցելեին հայ գերիներին։ Նա այցը կազմակերպելու խնդրանքով դիմել էր ՀՀ և Ադրբեջանի կառավարություններին։ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել, իսկ ՀՀ կառավարության կողմից աջակցություն չի ցուցաբերվել։ Հիմա «Արցախ» միությունը, ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշել է այս նամակները հանձնել ՀՀ կառավարությանը, քանի որ ՀՀ իշխանությունները պարտավորություն ունեն հայերի և ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ ապահովելու նրանց իրավունքների պաշտպանությունն ու վերադարձը»,– ասաց Արցախի նախկին ՄԻՊ–ը։ The post Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ կփոխանցվի ՀՀ կառավարությանը. Արտակ Բեգլարյան appeared first on Նորություններ Արցախից aparaj.am .
  12. Ադրբեջանից ասում են՝ մոռացե՛ք Արցախը, այստեղ անմիջապես քայլեր են ձեռնարկում Արցախը մոռացության մատնելու ուղղությամբ. Եղիսաբեթ Չուլջյան
    Oct 1, 2026 · original
    «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև . -Երբ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանին կոչ արեց փոխել Սահմանադրությունը, Հայաստանում իշխանություններն անմիջապես նախաձեռնեցին Սահմանադրության փոփոխություն: Հենց Թուրքիայից հրահանգեցին մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, այստեղ անմիջապես դադարեցրեցին ճանաչման գործընթացը: Ադրբեջանից ասում են՝ մոռացե՛ք Արցախը, այստեղ անմիջապես քայլեր են ձեռնարկում Արցախը մոռացության մատնելու ուղղությամբ… Հիմա էլ Ադրբեջանից և Թուրքիայից Սփյուռքն են հայտարարել թշնամի, ու այստեղ սլաքներն ուղղվեցին Սփյուռքի դեմ: -Հայ Դատը ներկայացուցչություն ունի 30-ից ավելի երկրներում, ունենք 100-ից ավելի ներկայացուցչություններ, 15 գրասենյակներ, բազմաթիվ հայանպաստ ծրագրեր ենք իրականացրել, և պատահական չէ, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայ դատը, և նրանց էլ երկրորդել է Հայաստանի իշ
  13. ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»
    Oct 1, 2026 · original
    «Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշման մեջ։ Գործող օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Համաձայն գործող կարգավորումների՝ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ Հաշվի առնելով սա, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող
  14. «Արցախ TV»-ն ներկայիս կազմով դադարեցնում է գործունեությունը
    Oct 1, 2026 · original
    «Արցախ TV» հեռուստաընկերությունը ներկայիս աշխատակազմով դադարեցնում է իր գործունեությունը: Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի այլ հասարակական կազմակերպության: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրայր Ավետիսյանը։ Նրա փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունից հեռանում է ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմը, այդ թվում՝ Արմինե Հայրիյանը, Նորայր Հովսեփյանը, Արմինե Պետրոսյանը, Գայանե Մելքումյանը, Ծովինար Բարխուդարյանը, Տիգրան Գասպարյանը, Արսեն Եսայանը և Կարեն Պետրոսյանը The post «Արցախ TV»-ն ներկայիս կազմով դադարեցնում է գործունեությունը appeared first on Նորություններ Արցախից aparaj.am .
  15. Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթական համահայկական խորհրդաժողովը
    Sep 30, 2026 · original
    ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին Եռաբլուր, իսկ խորհրդաժողովի ավարտին՝ հանդիպեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ստանալով վերջինիս օրհնությունն ու զորակցություն հայտնելով Մայր աթոռին՝ ի տես այն մարտահրավերների, որ վերջինս դիմագրավում է։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի Հանրապետության իշխանության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին արտաքին ազդեցությամբ պայմանավորված՝ ՀՀ ներքաղաքական մի շարք զարգացումների, ինչպես նաև առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Խորհդրդաժողո
  16. Շնորհանդես եւ ցուցահանդես՝ նվիրված Արցախին
    Sep 30, 2026 · original
    Համազգայինի «Վահե Սեթեան» հրատարակչատան 95-ամյակի առիթով, սեպտեմբերի 23-ին, Համազգայինի «Լյուսի Թյությունճյան» ցուցասրահում տեղի ունեցավ Համազգայինի Կենտրոնական վարչության հովանավորած՝ Արցախին նվիրված երեք հատորների՝ «Արցախ. անավարտ պատերազմ» (հեղինակ՝ Դավիթ Ղահրամանյան), «Արցախ. վտանգված ժառանգություն 1» և «Արցախ. վտանգված ժառանգություն 2» (հեղինակ՝ Րաֆֆի Քորթոշյան), շնորհանդեսը և արցախցի նկարիչների ցուցահանդեսը։ Ցուցադրված էին Հովիկ Գասպարյանի, Հրանդ Մնացականյանի, Սամվել Թավադյանի, Լիանա Քոչարյանի, Գայանե Շուշեցու, Գևորգ Սարգսյանի, Արմեն Մնացականյանի, Արմեն Ղուկասյանի, Ռոբերտ Ասգարյանի և Սերգեյ Արստամյանի աշխատանքները։ Վերջում տեղի ունեցավ հատորների և նկարների վաճառք։ The post Շնորհանդես եւ ցուցահանդես՝ նվիրված Արցախին appeared first on Նորություններ Արցախից aparaj.am .
  17. Չորս տարվա դադարից հետո՝ նորից գինու ճանապարհին․ արցախցի Դիանան վերականգնում է իր երազանքը
    Sep 30, 2026 · original
    Արցախից տեղահանվելուց հետո Դիանան ստիպված էր ոչ միայն թողնել տունն ու տարիների աշխատանքը, այլև նոր միջավայրում նորից կառուցել իր կյանքը։ Բայց նա իր երազանքից չհրաժարվեց։ Չորս տարվա դադարից հետո Դիանան Վեդիում կրկին զբաղվում է իր սիրելի գործով՝ գինեգործությամբ։ Նրա համար գինեգործությունը պարզապես աշխատանք կամ եկամտի աղբյուր չէ։ Այն մասնագիտություն է, որը տարիների ընթացքում դարձել է իր կյանքի կարևոր մասը, իսկ հիմա՝ նաև նոր կյանք սկսելու միջոց։ Դիանան միայնակ է մեծացնում որդուն՝ Գոռին։ Նրա ամուսինը՝ Արմենը, Արցախում դժբախտ պատահարի զոհ է դարձել գյուղատնտեսական աշխատանք կատարելիս։ Այսօր որդին մոր կողքին է ոչ միայն որպես ընտանիքի միակ տղամարդը, այլև որպես նրա ամենամեծ աջակիցը։ Գոռը մասնակցում է մոր գրեթե բոլոր աշխատանքներին՝ օգնելով վերականգնել այն գործը, որը Դիանան ստիպված էր չորս տարի առաջ ընդհատել (շրջափակման ժամանակ ևս չէր կարողանում գինի արտադրել): «Իմ ամենակարևոր ուժը և օգնող ձեռքն իմ ո
  18. Շեշտվել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու անհրաժեշտությունը
    Sep 29, 2026 · original
    Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։ Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ծավալած աշխատանքը։ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառույցի գործունեության առանցքում, և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքները կրում են երկարաժամկետ ու անփոփոխ բնույթ։ Նա նաև մատնանշել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունն ու
  19. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեl է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին
    Sep 29, 2026 · original
    Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու տարածաշրջանային զարգացումները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ Այս առնչությամբ ընդգծվեց ազգային կառույցների ներուժի մեկտեղման հրամայականը՝ ի խնդիր համազգային խնդիրների լուծման և հայրենիքի զորացման։ Անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դատապարտելի արշավին ու հարուցվող խոչընդոտներին։ Ընդգծվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելության կարևորությունը ժողովրդի հոգևոր կյ
  20. Ուղիղ 6 տարի առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը բռնեց հավերժի ճամփան
    Sep 29, 2026 · original
    Այսօր՝ Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի օրն է, նրա հիշատակն այսօր հարգել են Եռաբլուր պանթեոնում։ Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը․ Նրա անունը դարձավ մեր նորագույն պատմության հերոսական էջերից մեկը։ Իր սխրանքով ու նվիրումով Ալբերտը անմահացավ՝ դառնալով հայրենիքի հանդեպ անսահման սիրո, քաջության ու անձնազոհության խորհրդանիշ։ Ալբերտը ընտրեց փառքի ու անմահության ճանապարհը՝ մեզ բոլորիս թողնելով հայրենիքը անսահման ու անվերապահ սիրելու, պաշտպանելու և նրա արժեքները բարձր պահելու պատգամը։ Հավերժ փառք ու խոնարհում քեզ, անմահ հերոս։ Քո սխրանքն ու անունը հավերժ վառ կմնան մեր սրտերում՝ որպես հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո ու նվիրումի խորհրդանիշ։ The post Ուղիղ 6 տարի առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը բռնեց հավերժի ճամփան appeared first on Նորություններ Արցախից aparaj.am .

Discovered by the rss-feed-index crawler, which checks each feed at most once a month.

Same record as JSON: https://api.agentalog.com/api/feeds/fd_aparaj_am_44f0899b20adbe23. More from this site: aparaj.am in the Feeds tab.